Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ի՞նչ դիրքով ենք քնում

Ի՞նչ դիրքով ենք քնում

Քնելու դիրքերը բավական շատ բան են ասում մարդու էության, նրա հոգեկան ու առողջական վիճակի մասին: Եվ այսպես. մեջքի վրա քնելու դիրքը կոչվում է` թագավորական:

 

Մեջքի վրա քնողները հավանաբար սրտաբաց, կենսուրախ մարդիկ են: Պետք է ասել, որ նման մարդիկ նաեւ սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Կարելի է ասել, այսպիսի մարդիկ իրենց երջանկության ու ճակատագրի կերտողներն են: Եվ երբեմն հնարավոր է գայթակղություն ալկոհոլով։ Վերջիններիս մոտ շատ են հանդիպում սրտի հետ կապված խնդիրներ:

 

Սաղմնային դիրքով քնող մարդիկ պաշտպանության կարիք ունեն: Ավելի հաճախ նման մարդիկ ունենում են ցածր դիմադրողականություն, թույլ նյարդեր ու շատ հեշտ կարելի է նրանց հունից հանել: Նրանք կարող են առողջական խնդիրներ ունենալ` կապված լյարդի ու լեղապարկի հետ:

 

Փորի վրա, ձեռքերն ու ոտքերը ազատ մեկնած մարդիկ սիրում են կյանքում առաջնորդ լինել, բայց երբեմն վախենում են փոփոխություններից: Նման մարդիկ դիմացինին միշտ վերաբերվում են զգուշորեն` վախենալով, որ դիմացինը միշտ կարող է «գահընկեց» անել իրեն: Այս մարդիկ հաճախ են խնդիրներ ունենում մարսողական համակարգի հետ կապված:

 

Կողքի վրա պառկած քնել սիրողները, ըստ մասնագետների, հավասարակշռված ու վստահելի մարդիկ են: Նրանք նաեւ հեշտ են հարմարվում ցանկացած իրավիճակի: Նրանք երախտապարտ են Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրվա համար, որովհետեւ ինքնաբավարարված են:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ